Հետևեք մեզ։

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորանշանակ վարչապետին

06:32, 09 փետրվար 2025
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորանշանակ վարչապետին

Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորանշանակ վարչապետ Նավաֆ Սալամին։

 

«Սրտանց շնորհավորում եմ Նավաֆ Սալամին՝ բարեկամ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարության ձևավորման առթիվ։ Ցանկանում եմ հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրագործման հարցում։ Հայաստանը պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը Լիբանանի հետ»,- գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները