Հետևեք մեզ։

Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, քննարկել են Ուկրաինայի հարցը

07:26, 09 փետրվար 2025
Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, քննարկել են Ուկրաինայի հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։

 

«Ես կգերադասեի չխոսել այդ մասին», - ասել է Թրամփը The New York Post-ին Air Force One ինքնաթիռում, երբ նրան հարցրել են, թե քանի անգամ է նա խոսել Ռուսաստանի առաջնորդի հետ:

 

Ամերիկացի առաջնորդը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է խոսել ՌԴ նախագահի հետ։

 

Պարզ չէ՝ զրույցը եղել է Թրամփի երդմնակալությունից առաջ, թե հետո։

 

Փետրվարի 7-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կտեղեկացնի Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումների կազմակերպման առաջընթացի մասին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները