ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է Իրանի հետ գործարք կնքել, քան ռազմական գործողությունների դիմել։
«Ես կցանկանայի Իրանի հետ գործարք կնքել միջուկային հարցերի շուրջ, ես դա կգերադասեի ռմբակոծությունից»,- ասել է Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում։
Եթե նման գործարք ձեռք բերվի, նրա խոսքով, Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա։
Այնուամենայնիվ, Թրամփը հրաժարվել է բացահայտել հնարավոր բանակցությունների մանրամասները։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ կարող է իրանցիներին ասել այն, ինչ անհրաժեշտ է համարում, և հույս ունի, որ նրանք կհրաժարվեն իրենց ներկայիս ծրագրերից։ «Ես նրանց կասեմ, որ պատրաստ եմ գործարք կնքել», - ասել է Թրամփը։
Հարցին, թե կոնկրետ ինչ է առաջարկելու Իրանին գործարքի դիմաց, Թրամփը պատասխանել է. «Չեմ կարող դա ասել, քանի որ դա չափազանց կոշտ է: Բայց ես նրանց չեմ ռմբակոծի»,- հավելել է ԱՄՆ նախագահը։