Հետևեք մեզ։

Զախարովան` հղում անելով Զելենսկիին, խոսել է հակամարտության արագ ավարտի տարբերակի մասին

07:46, 09 փետրվար 2025
Զախարովան` հղում անելով Զելենսկիին, խոսել է հակամարտության արագ ավարտի տարբերակի մասին

Վլադիմիր Զելենսկին պատասխանել է այդ հարցին, թե որքան արագ կարող է ավարտվել ուկրաինական հակամարտությունը: Նա ասել է, որ Կիևի ռեժիմը մեկ օր չի դիմանա առանց ԱՄՆ-ի օգնության, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Կարծում եմ՝ լսել եմ վարկածներ, որ ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել մեկ օրում։ Շատերն, ի դեպ, սրան որոշակի հեգնանքով էին վերաբերվում։ Սակայն դրան արձագանքել է անձամբ Զելենսկին։ Նա ասել է, որ առանց ամերիկյան օգնության իրենք մեկ օր չեն դիմանա։ Սա ձեզ պատահականություն չի՞ թվում: Ահա դուք ունեք ձեր հարցի պատասխանը», - ասել է նա:

 

Միաժամանակ Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը բաց էր բանակցային գործընթացի համար նույնիսկ մինչև հակամարտության մեկնարկը, երբ միայն Մոսկվան էր կանխատեսում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը և իրավիճակի վատթարացումը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները