Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ շփումների մասին տեղեկությունները։
Ավելի վաղ The New York Post-ը գրել էր, որ Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։
«Ի՞նչ կարելի է ասել այս լուրերի մասին. քանի որ Վաշինգտոնի վարչակազմը ծավալում է իր աշխատանքը, շատ տարբեր հաղորդակցություններ են լինում: Եվ այդ շփումներն իրականացվում են տարբեր ուղիներով: Եվ, իհարկե, այդ շփումների բազմակիության ֆոնին ես անձամբ կարող է ինչ-որ բան չգիտեմ, ինչ-որ բանից տեղյակ չլինեմ: Ուստի այս դեպքում ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել այն, թե արդյոք ԱՄՆ-ի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ»: