Հետևեք մեզ։

Պղնձամոլիբդենայինից հեռացված աշխատակիցները պետք է վերականգնվեն աշխատանքի, այլապես այլ քայլեր ևս կլինեն․ աղբյուրը՝ ղեկավար կազմից անուններ է հրապարակել, ովքեր, ըստ նրա՝ «բանվորների հոգին կերել են»

11:19, 09 փետրվար 2025
Պղնձամոլիբդենայինից հեռացված աշխատակիցները պետք է վերականգնվեն աշխատանքի, այլապես այլ քայլեր ևս կլինեն․ աղբյուրը՝ ղեկավար կազմից անուններ է հրապարակել, ովքեր, ըստ նրա՝ «բանվորների հոգին կերել են»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտնել էր, որ 8 աշխատակցի հեռացրել են աշխատանքից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունը սկսել է «անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները»։

 

Hayastan.news-ին աղբյուրներից մեկը հայտնեց, որ այդ որոշումը Կոմբինատի համար հակառակ էֆեկտ է տվել։ Աղբյուրի խոսքով՝ կոմբինատը մտածել է՝ այդկերպ բանվորները կվախենան և կվերադառնան աշխատանքի, սակայն ոչ․

 

«Բանվորները ավելի վճռական են շարունակում գործադուլը, մարդիկ շատ բան չեն խնդրում՝  120-150000 դրամ աշխատավարձի բարձրացում։ Ինչ վերաբերում է նրանց, ում աշխատանքից ազատել են, թե իբր գործադուլի կազմակերպիչ են, ապա դա սխալ է․ ավելի քան 2500 բանվոր է պահանջում պայմանների վերանայում, ինչ կազմակերպիչ։ Այդ մարդկանց միավորել է վատ պայմանները, ծանր աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձը։ Առողջություն են քայքայում մարդիկ։

 

Հիմա բանվորներն այլ պահանջ ևս ունեն․ այն ութ աշխատողին, որոնց ազատել են, պետք է վերականգնեն աշխատանքի։ Այլապես, եթե անգամ աշխատավարձերը բարձրացնեն, մյուս բանվորները չեն դադարեցնելու գործադուլը, քանի դեռ իրենց ութ ընկերը չեն վերականգնվել աշխատանքի։ 2500 մարդ դիմելու է դատարան և այլ քայլեր է անելու։ Իրենց ղեկավարության անձնակազմից պետք է հեռացնեն մարդկանց, որոնք նաև այս իրավիճակի պատասխանատուն են․ օրինակ, արտադրության պետի տեղակալներից  Ղոնյան Արտակից, որը ռուսի հետ դաշինքն է կազմել իբր, մեր դեմ բաներ է անում, Անդրանիկ Ավագյանը, Մանասյան Արթուրը։ Լիզա Իսրայելյան կա, որոշել է մեր դեմ լուրեր տարածել, թե երկու օրից կվերադառնան աշխատանքի։ Առաջնահերթ  իրենք պետք է դուրս գան գործից, որովհետև բանվորության հոգին իրենք են կերել, այս իրավիճակի պատճառներից մեկն իրենք են, բանվորներին տանջում են, միլիոններ են ստանում։ Որ իրենք աշխատավարձ չստանան կամ քիչ ստանան, մի օր չե՞ն սկսելու բողոքել, որ գնան, ղեկավարին ասեն՝ աշխատավարձ վերանայի կամ վճարի, ուրեմն մեկը կազմակերպե՞լ է»։

 

Hayastan.news-ը զանգահարեց նաև Կոմբինատի մամուլի հարցերով պատասխանատու Արայիկ Մարգարյանին, խնդրելով կոնտակներ տրամադրել Անդրանիկ Ավագյանի, Արթուր Մանասյանի, Լիզա Իսրայելյանի և Արտակ Ղոնյանի հետ կապ հաստատելու և նրանց կարծիքը ևս լսելու համար։

 

Արայիկ Մարգարյանը հրաժարվեց կոնտակտներ տրամադրել։ Այնուամենայնիվ, Hayastan.news-ը պատրաստ է հրապարակել նաև նշված անձանց տեսակետները, եթե իրենց կապ հաստատեն կամ նեկայացնեն իրենց պարզաբանումները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները