Հետևեք մեզ։

Գյումրիի սպորտային համալիրում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

12:44, 09 փետրվար 2025
Գյումրիի սպորտային համալիրում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

Փետրվարի 9-ին, ժամը 08:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մարզադպրոցի տանիքից ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի (մոտ 700 քմ) տանիքում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:26-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 300 քմ հատված, փայտե առաստաղից մոտ 150 քմ հատված և ջերմահարվել է փայտե կառուցատար-րերի մոտ 100 քմ հատվածը:

 

Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները