Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն կոմիտեն իր ծառայողին նվիրել է 192 հզր դրամանոց ժամացույց, ըստ օրենքի՝ ծառայողն այն վերադարձրել է պետությանը

15:12, 09 փետրվար 2025
Հակակոռուպցիոն կոմիտեն իր ծառայողին նվիրել է 192 հզր դրամանոց ժամացույց, ըստ օրենքի՝ ծառայողն այն վերադարձրել է պետությանը

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության ծառայող Արման Սարգսյանին կառույցը նվեր է տվել, որն էլ նա վերադարձրել է պետությանը՝ նոր օրենսդրական կարգավորման համաձայն, ըստ որի՝   60 000 դրամից ավելի արժեցող նվերները դառնում են պետության սեփականությունը։

Hayastan.news-ը ԿԿՀ-ից տեղեկանում է, որ 2024 թվականի դեկտեմբերին Արմեն Սարգսյանը «Գնոմոն» տեսակի ձեռքի ժամացույն է նվեր ստացել 25,60 գ քաշով։ 925 հարգի արծաթյա զարդի վրա փորագրված է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»։

Նվերի արժեքը 171 997 հզր դրամ է։

Նվերը ստացել է որպես խրախուսում՝ աշխատանքում դրսևորած նախաձեռնողականության համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները