Հետևեք մեզ։

Երևանում վարելու ընթացքում մեքենայում հրդեհ է բռնկվել

15:53, 09 փետրվար 2025
Երևանում վարելու ընթացքում մեքենայում հրդեհ է բռնկվել

Այսօր Երևանի Գյուրջյան փողոցի 11/4 հասցեի դիմաց հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 66-ամյա բնկաչի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Վարորդը պարեկներին և հրշեջներին հայտնել է, որ ավտոմեքենայում կրակը բռնկվել է, երբ ինքն այն վարելիս է եղել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները