ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը»՝ ասելով, որ նրանք «արմատական խենթ ձախեր են, ովքեր խոսում են իրենք իրենց հետ»:
Այս կերպ ձեռնարկատերը պատասխանել է X սոցիալական ցանցում օգտատերի գրառմանը, ով մեջբերել է ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ռիկ Գրենելի առաջարկը՝ փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը» լրատվամիջոցները՝ ասելով, որ դրանք լրատվամիջոցներ են, որոնց համար վճարում են ամերիկացի հարկատուները, բայց անցյալի մասունք են: