Հետևեք մեզ։

Ռուսաստանը վճռական է տրամադրել անհրաժեշտ օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

20:40, 09 փետրվար 2025
Ռուսաստանը վճռական է տրամադրել անհրաժեշտ օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատել է ռուսական կողմի վճռականությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Նրա խոսքով, Մոսկվան հայ-ռուսական երկկողմ երկխոսության օրակարգում առաջնահերթ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։

 

«Ռուսաստանը վճռական է տրամադրել անհրաժեշտ օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի մշակման հարցում, ներառյալ՝ հավասարակշռված և փոխընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակումը, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

 

Դեսպանի խոսքով՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային տարրը մնում է երկու կողմերի համոզմունքը, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։ Կոպիրկինը նշել է, որ այս վերաբերմունքը հաստատվել է հունվարի 21-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի բանակցություններով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները