Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ դրական է գնահատում ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ուկրաինայից եկող ազդակները ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ և չի կորցնում խաղաղության հույսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, մենք չենք կորցրել խաղաղության հույսը և չենք ցանկանում կորցնել այն։ Վերջերս Վլադիմիր Զելենսկիից լսել էինք, որ պատրաստ է հանդիպել, եթե բանակցությունների համար համապատասխան առաջարկ լինի: Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազդանշանները այս թեմայով: Թուրքիան պատրաստ է ամեն ինչ անել այս համատեքստում»,- ասել է Էրդողանը լրագրողներին իր ասիական շրջագայության մեկնարկից առաջ, որի ընթացքում այցելելու է Մալայզիա, Ինդոնեզիա և Պակիստան: