Հետևեք մեզ։

Նիկոլը հայտնվել է ներքին ու արտաքին աննախադեպ մեկուսացման մեջ․ Փաշինյան

00:01, 10 փետրվար 2025
Նիկոլը հայտնվել է ներքին ու արտաքին աննախադեպ մեկուսացման մեջ․ Փաշինյան
Նիկոլը հայտնվել է ներքին ու արտաքին աննախադեպ մեկուսացման մեջ․ այս մասին գրում է նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը․
 
«Նա այլևս մերժված ու ժամկետանց է ուժային բոլոր կենտրոններում: Ամեն օրն էլ ավելի է խորացնում նրա աշխարհաքաղաքական դևալվացիան:
 
Նա վաղուց ու անվերադարձ կորցրել է նաև ժողովրդական աջակցությունը, որպես իշխանությունը պահելու հնարավոր հենարան:
 
ՔՊ խմբակցության մասին, որպես իշխանությունը պահելու հենարան, խոսելը լրիվ անիմաստ է: Գրեթե բոլոր ՔՊ-ական պատգամավորները պատանդի կարգավիճակում են, Նիկոլից զզվել են ոչ պակաս, քան ժողովուրդը: Նրանք երազում են ճիշտ իրավիճակում ձերբազատվել իրենց այդ ամոթալի կարգավիճակից ու մշտական վախերից:
 
Որպես հնարավոր հենարան Նիկոլին մնում է միայն ոստիկանությունը: Բայց ես լավ չեմ պատկերացնում, թե համապատասխան իրավիճակում ինչու՞ պիտի ոստիկանությունը նախ շատ արագ ու ժողովրդի ծափերի ներքո չմիանա ընդդիմությանը: Կամ ինչպե՞ս կարող է կառավարման հարցերում հնարավոր ամեն բան ձախողած բեբաշարը ներքաղաքական լարված մթնոլորտում արդյունավետորեն կիրառել ոստիկանության ուժերը: Նույն ձևով գցելու է ոտքերին:
 
Մնում է գլխավորը՝ առաքելության զգացում ունեցող, առկա բարդագույն խնդիրների իրատեսական լուծումներն ունեցող, կամային ու վճռական ընդդիմություն:
 
Ընդդիմություն, որն առանց երկմտության ու խաբեության, խնդիր կդնի ու գործողությունների գրագետ կոմբինացիայով կհասնի իշխանափոխության:
 
Փրկելու գոնե այն, ինչ դեռ հնարավոր է փրկել»:

Վերլուծական