Հետևեք մեզ։

Դրանք արժանի չեն ուշադրության․ Էրդողանի Թրամփի՝ Գազայի վերաբերյալ հայտարարությունների մասին

21:05, 09 փետրվար 2025
Դրանք արժանի չեն ուշադրության․ Էրդողանի Թրամփի՝ Գազայի վերաբերյալ հայտարարությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի վերաբերյալ ԱՄՆ նոր վարչակազմի հայտարարությունները «արժանի չեն ուշադրության և քննարկման»:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատվություն է կրելու տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի «Միջին Արևելյան Ռիվիերայի» ամբողջ աշխարհի համար։ Միաժամանակ նա Գազայի ներկայիս հատվածն անվանել է «քանդման վայր» և հայտարարել, որ դրա բնակիչները պետք է ընդմիշտ մեկնեն այլ երկրներ՝ որպես իրենց բնակության վայրեր առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը։ Նա նաև չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է իր բանակը Գազա ուղարկել և խոստացել է, որ անձամբ կայցելի Գազայի հատված։

Վերլուծական

Ամենաընթերցվածները