Հետևեք մեզ։

Ադրբեջանը ռուս պատգամավոր Նիկոլայ Վալուևին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր

11:45, 10 փետրվար 2025
Ադրբեջանը ռուս պատգամավոր Նիկոլայ Վալուևին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր

Ադրբեջանը ռուս պատգամավոր Նիկոլայ Վալուևին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն խոսել է Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դումայի զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի հնչեցրած  հայտարարությունների մասին՝ ընդգծելով, թե դրանք անընդունելի են։ 

«Նրա անունը ներառվել է Ադրբեջանի Հանրապետություն մուտքի արգելք ունեցող անձանց ցուցակում»,-ասել է Հաջիզադեն և հավելել.

«Ցավով ուզում ենք տեղեկացնել, որ մեր երկրի դեմ գործող բոլոր պատգամավորները Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամներ են։ Մեր երկրի օրենսդրության շրջանակներում կշարունակվեն համապատասխան քայլեր ձեռնարկվել նման անձանց դեմ, ովքեր գործում են Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդի դեմ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները