Հետևեք մեզ։

Մեզ վրա կծիծաղեն. Ռումինիայի նախագահը հրաժարական է տալիս

14:08, 10 փետրվար 2025
Մեզ վրա կծիծաղեն. Ռումինիայի նախագահը հրաժարական է տալիս

Ռումինիայի նախագահը հրաժարական կտա:

Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ պաշտոնը կթողնի փետրվարի 12-ին։

«Այսօր Ռումինիայի խորհրդարանը նախագահին պաշտոնանկ անելու ընթացակարգ է նախաձեռնել»,- ասել է նա՝ անհիմն անվանելով այս քայլը,- «Մի քանի օրից Ռումինիայի խորհրդարանը կողմ կքվեարկի իմ հրաժարականին, իսկ Ռումինիան կհայտնվի ճգնաժամային վիճակում, քանի որ կսկսվի նախագահի հրաժարականի հանրաքվեն»։

Յոհանիսը կանխատեսում է ռումինական հասարակության պառակտում:

«Հիմնականում բոլորը մեզ վրա կծիծաղեն»,- կարծում է նա,-«Ռումինիային և Ռումինիայի քաղաքացիներին այս ճգնաժամից, նման անօգուտ և բացասական զարգացումից փրկելու համար ես հրաժարական եմ տալիս նախագահի պաշտոնից», - ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները