Georgian Airways-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ավիաընկերության կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված թռիչքային հայտի համաձայն՝ մայիսի 20-ից թռիչքներ կիրականացվեն շաբաթական յոթ անգամ։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը այսօր՝ մայիսի 16-ին, ավիաընկերությանը տրամադրել է անհրաժեշտ թույլտվությունը։