Հետևեք մեզ։

Երևանի քաղաքապետարանը «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հողի սեփականության հարցը գործնական փուլ է տեղափոխել, 96 ակտ կա. Կոստանյան

14:20, 10 փետրվար 2025
Երևանի քաղաքապետարանը «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հողի սեփականության հարցը գործնական փուլ է տեղափոխել, 96 ակտ կա. Կոստանյան

Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

«Այսօր թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները։ Խնդրի քննարկման նպատակով դեռևս հունվարին Երևանի քաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ, նախորդ շաբաթ նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով նաև այս չորեքշաբթի կրկին կընդունի նրանց։

 

Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները