Հետևեք մեզ։

Երևանում թալանել են փաստաբանի «Lexus»-ը

21:23, 10 փետրվար 2025
Երևանում թալանել են փաստաբանի «Lexus»-ը

Փետրվարի 7-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 49-ամյա Համազասպուհի Գ․-ն և հայտնել, որ իր ավտոմեքենայից գողություն է կատարվել։

 

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին Համազասպուհի Գ․-ն հայտնել է, որ փետրվարի 6-ի ժամը 18։30-ից մինչև փետրվարի 7-ը ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Կոմիտասի պողոտայի 36Բ շենքի բակում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիները՝ պատճառելով գույքային վնաս:

 

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Կայքի տեղեկություններով՝ Համազասպուհի Գ․-ն ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։

Վերլուծական