Հետևեք մեզ։

ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարեցվել է

19:40, 10 փետրվար 2025
ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարեցվել է

Այսօր՝ ԶՊՄԿ բողոքի ակցիայի 11-րդ օրը, գործադուլը դադարեցվել է․ հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություն՝ եղած բոլոր հարցերը կարգավորելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտնել է ԶՊՄԿ գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

Նա տեղեկացրել է, որ որոշում են կայացրել վերագործարկել ԶՊՄԿ-ի աշխատանքային ռեժիմը։

ԶՊՄԿ-ի աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով: Ասվում է ընկերության պաշտոնական հայտարարությունում: Հունվարի 31-ից կոմբինատի աշխատակիցների մի մասը գործադուլ էր հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում:  

Վերլուծական

Ամենաընթերցվածները