Հետևեք մեզ։

Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել․ Politik.am

20:29, 10 փետրվար 2025
Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «ՔՊ-ականները իշխանության գալուց անմիջապես հետո լծվել են սեփական սոցիալ կենցաղային վիճակը բարելավելու գործին կամ ինչպես Փաշինյանը կասեր՝ հաղթահարում են աղքատությունը, որը իրենց գլխում էր։ Այս տարիներին գրեթե բոլոր ՔՊ-ականները տներ, առանձնատներ են հասցրել գնել, ոմանք նաև կառուցել են։ 2020 թվականին ՔՊ-ական Արսեն Թորոսյանը հանգստավայր Ծաղկաձոր քաղաքում հողամաս էր ձեռք բերել։ Իսկ ահա այս տարի արդեն, ըստ մեր աղբյուրների, Թորոսյանը այդ հողամասի վրա հասցրել է առանձնատուն կառուցել։ Փորձեցինք կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, որպեսզի պարզենք, թե ինչ միջոցներով է այս առանձնատունը կառուցել, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։ Հուսանք այս տարվա հայտարարագրում տեսանելի կլինեն այդ միջոցները»։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները