Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։
Կառավարությունից հայտնում են`ընթրիքի շրջանակում վարչապետը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ։