Հետևեք մեզ։

Իրավապահ համակարգում լայն թափով սկսել են կրկին ուսումնասիրել անհետ կորածների գործերը. «Ժողովուրդ»

09:47, 11 փետրվար 2025
Իրավապահ համակարգում լայն թափով սկսել են կրկին ուսումնասիրել անհետ կորածների գործերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ հունվարի 31-ին ՀՀ Ազգային ժողովում ուժային կառույցների և անհետ կորած զինծառայողների ծնողների հետ կայացած հանդիպումից հետո իրավապահ համակարգում լայն թափով սկսել են կրկին ուսումնասիրել անհետ կորածների գործերը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործընթացին զուգահեռ ծնողները ևս իրենց ձեռքում հայտնված փաստաթղթերն են ի մի բերում: Ու մինչ ուժայինները առավել խորացված են գործերն ուսումնասիրում, ԱԱԾ-ն հայտնեց, որ 2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

 

Հանդիպման ընթացքում Կողմերը կարծիքներ են փոխանակել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն: Սակայն այս հանդիպման մանրամասները հանրությանը անհասանելի են»։



Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական