Հետևեք մեզ։

Մայր Աթոռը Վաշինգթոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների ու հայ ռազմագերիների հարցը (տեսանյութ)

10:11, 11 փետրվար 2025
Մայր Աթոռը Վաշինգթոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների ու հայ ռազմագերիների հարցը (տեսանյութ)
Վաշինգտոնում Գարեգին վարդապետ Համբարձումյանը մասնակցել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին:
 
Նա ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված հայության հիմնարար իրավունքների, Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հարցերը։ Հայր Գարեգինը ամերիկացի օրենսդիրներին հորդորել է վճռական գործողություններ ձեռնարկել Արցախի բռնատեղահանված ժողովրդի հետ կապված հարցերում։
 
Գարեգին վարդապետը ԱՄՆ օրենսդիրներին ներկայացրել է Ամերիկայի Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ պատրաստված մանրամասն զեկույցներ, որոնք փաստում են մարդու իրավունքների շարունակվող խախտումները և մշակութային ժառանգության ոչնչացումը:
 

Վերլուծական