Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Մանդատը տրվել է Արմինե Խերանյանին։
Ընդդիմադիր պատգամավորը երդվեց՝ ստանձնելով իր լիազորությունները։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ավտովթարի հետևանքով մահացել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը: Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած պատգամավորի մանդատը անցել է ընտրական ցուցակի հերթական համարին՝ Արմինե Խերանյանին: