Հետևեք մեզ։

Հայաստանի ռազմական ներուժը սպառնալիք է Ադրբեջանի անվտանգությանը․ Բաքվի պատասխանը Փաշինյանին

08:17, 11 փետրվար 2025
Հայաստանի ռազմական ներուժը սպառնալիք է Ադրբեջանի անվտանգությանը․ Բաքվի պատասխանը Փաշինյանին

Ադրբեջանական կողմը, ի դեմս ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի, պատասխանել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։

Նա նշել է, թե Հայաստանի վարչապետի պնդումները իրականությունը խեղաթյուրելու և համաշխարհային հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեն։

«44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ 2021 թվականին մոտ 600 միլիոն դոլարից հասնելով 1,6 միլիարդ դոլարի՝ 2024 թվականին։ Ավելին, վերջերս ստորագրված ռազմական պայմանագրերով Հայաստանը ձեռք է բերում հարձակողական զինատեսակներ, որոնք կարող են հեռահար հարվածներ հասցնել հիմնականում ադրբեջանական տարածքներին։ Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության և իրավական ակտերում առկա տարածքային պահանջները, ինչպես նաև այն փաստը, որ ռևանշիզմը մեծանում է, Հայաստանի ռազմական ներուժի ավելացման հիմնավորումն անազնիվ է և ուղղակի սպառնալիք Ադրբեջանի անվտանգությանը», կարծում է Հաջիզադեն։

ԱԳՆ խոսնակը անդրադարձել է նաև Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Բաքվում հայերի ապօրինի դատավարությունները բեմականացված են։ «Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունները ողջունելու փոխարեն, Հայաստանը, որը դրանք անվանում է «բեմականացված», նա շահագրգռված չէ առերեսվել ճշմարտության հետ։ Մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք խաթարում են խաղաղության հասնելու հեռանկարը»,- ընդգծել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները