ՆԳՆ-ում կոլեգիայի դահլիճում տեղի ունեցած միջոցառմանը Հայաստանի ուրվագիծը կախել են պատին, չեղավ մեկը, որ ասեր՝ Արծվաշենը ուր է։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ստոպ կադրեր եմ հանել տեսանյութից, մի քանի տասնյակ իրավապահներ էին նստած, լավ, մեկը չեղա՞վ, որ հարցներ՝ եթե Հայաստանի ուրվագիծն եք դնում՝ Արծվաշենն ո՞ւր է»,- հայտարարեց Մանուկյանը և ավարտեց ելույթը։