Հետևեք մեզ։

Որոնք են այն նշանները, որոնց դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկի. ԱՆ

12:13, 11 փետրվար 2025
Որոնք են այն նշանները, որոնց դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկի. ԱՆ

Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների (ՍՇՎ) ակտիվացման շրջան է, հաղորդում է ԱՆ խորհրդատու մանկաբուժության գծով Սերգեյ Սարգսյանը։

«ՍՇՎ դեպքերի մեծ մասը, քանի որ չի պահանջում յուրահատուկ բուժում, կարող են բուժել տանը կամ ամբուլատոր կարգով՝ ջերմության հսկողություն ջերմիջեցնողներով (38,50 և բարձրի դեպքում), շատ հեղուկների ընդունում, քթի լվացում, ցավերի մեղմացում, համարժեք սնունդ։  

Հիվանդ երեխայի առողջական վիճակը պետք է գնահատի ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը։ 

Որոնք են այն նշանները, որոնց դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկի, և որոնք կարող են հոսպիտալացման պատճառ դառնալ․

խիստ արտահայտված թուլություն կամ գրգռվածություն, ցնցումներ, 

անկառավարելի բարձր ջերմություն, 

կրկնակի փսխումներ, 

հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, ներառյալ` երեխայի «փորով շնչելը», 

արտահայտված, հատկապես երկկողմանի ականջացավ, 

ուժեղ կոկորդացավ, երբ երեխան չի կարողանում կամ դժվարանում է կուլ տալ նույնիսկ հեղուկներ։

Գրիպի և ՍՇՎ ծանր ձևերից է թոքաբորբը։

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ կրծքի, թե՛ մեծ տարիքի երեխաները։ Դեռահասները հիվանդանում են ավելի հազվադեպ, բայց նրանց մոտ էլ այն կարող է ունենալ ծանր ընթացք։ Թոքաբորբը հատկապես վտանգավոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների մոտ։ Թոքերի ախտահարումը բերում է թթվածնային քաղցի, ինչն իր հերթին նպաստում է սրտի, գլխուղեղի, այլ օրգանների աշխատանքի վատթարացմանը:

Նման դեպքերում պահանջվում է հակամանրէային բուժում, որը նշանակում է միմիայն բժիշկը: Անտեղի պետք չէ օգտագործել հակաբիոտիկներ: 

Պետք չէ նաև մոռանալ կանխարգելման և խնամքի պարզ կանոնները՝ տանը հիվանդի հնարավորինս մեկուսացում, պատշաճ օդափոխում, մակերեսների մշակում»։

 

Վերլուծական