Ես ե՞րբ եմ վերադառնալու Արցախ, նման հնարավորություն կունենա՞մ: Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրել է արցախցի լրագրողը:
Աղդամն իր հայրենիքը համարող Ալեն Սիմոնյանն ասել է.
«Երբ անվտանգ լինի: Անվտանգ կլինի, երբ խաղաղության պայմանագիր կկնքենք: Դուք դուրս եկաք այնտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ այն զենքերով, որը ՀՀ-ն թողել էր: Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է, բերեցիք հաճո իշխանություն, ով օրեր անց ստորագրեց այդ պետության վերացման մասին»: