Հետևեք մեզ։

Երևանն ու Բաքուն այժմ ունակ են ինքնուրույն շարունակել բանակցությունները. Պեսկով

10:46, 11 փետրվար 2025
Երևանն ու Բաքուն այժմ ունակ են ինքնուրույն շարունակել բանակցությունները. Պեսկով

Կրեմլն արձագանքել է հայ պաշտոնյաների հայտարարություններին, թե Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև բանակցություններում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Երեւանն ու Բաքուն այժմ ունակ են ինքնուրույն շարունակել բանակցությունները։

«Ռուսաստանը շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հարցում։ Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն այժմ ի վիճակի են ինքնուրույն շարունակել բանակցությունները՝ մինչև այս գործընթացի ավարտը», նշել է Պեսկովը։

Նա հաղորդել է, որ թեև պատրաստ են տրամադրել ցանկացած օգնություն, բայց և կողջունեն կողմերի անկախ ջանքերը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները