Հետևեք մեզ։

ՔՊ-ին թվացել է, որ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան իրական դաշնակցականը. մենք եղել ենք ՔՊ ՀՅԴ. Նիկոլ Փաշինյան

11:08, 11 փետրվար 2025
ՔՊ-ին թվացել է, որ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան իրական դաշնակցականը. մենք եղել ենք ՔՊ ՀՅԴ. Նիկոլ Փաշինյան

Ժամանական է՝ ասեմ մի բան, որը մինչև վերջերս ասել եմ ոչ հրապարակային։ Այս մասին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշել է՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից չեն նկատել, որ ՀՀ-ում կա մեկ կուսակցություն՝ ՀՅԴ-ն.

 

«ՀՀ-ում գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Հարց է ծա ում՝ ինչու բոլորը չեն անդամագրվել ՀՅԴ-ին. ՀՀՇ-ականին թվացել է, թե ինքն ավելի լավ դաշնակցական է, քան իսկական դաշնակցականը, ՔՊ-ականերին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան իրական դաշնակցականները։ Մենք իրականում եղել ենք ՔՊ ՀՅԴ, բայց մենք ունիկալ չենք, բոլորս դուրս ենք եկել այդ գաղափարաբանությունից»,-ասաց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները