«Եվրատեսիլ» երգի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այս տարի քվեարկելու հնարավորություն էր տրվել նաև այն երկրներին, որոնք չէին մասնակցում մրցույթին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ wiwibloggs-ը գրում է, որ այդ քվեարկության արդյունքում, որը կոչվել է Rest of World vote Հայաստանի պատվիրակ Բրյունետը Future Lover երգով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Նույն քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆինլանդիան:
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչն անցկացվել է մայիսի 9-ին, երկրորդը, որի ժամանակ հանդես է եկել Բրյունետը, մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում: