Ես էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, ստորագրահավա՞ք սկսենք։ Այս մասին Ազգային ժողովում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ասաց նախագծի հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանին՝ նշելով, թե օրենքի նախագծի ներկայացման ժամանակ անդրադարձ չեն անում մարդու իրավունքների խախտումներին։
«Պետք չի ասել՝ ժողովրդի նախաձեռնությունն է։ «Հայաքվե»-ն ժողովրդի կամք չէ՞ր, արցախցիներին օգնելու ստորագրահավաքը... Պետք չէ ժողովրդին խաբել ու ասել՝ ստորագրությունը դրեք, վիզաները կչեղարկվեն։
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը համաձայնեց Գառնիկ Դանիելյանի հետ, ասաց՝ ինքը Ըս անտարբեր չի Մոնիկա Բելուչիի նկատմամբ։