Հետևեք մեզ։

Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

18:23, 16 մայիս 2023
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են  2023/2024  ուստարվա բուհերի ընդունելության  միասնական քննությունների օրերը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

09.06.2023 թ. -  «Քիմիա», «Ռուսաց լեզու»

13.06.2023 թ. -  «Օտար լեզուներ»

16.06.2023 թ. -  «Մաթեմատիկա»

20.06.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»

23.06.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

27.06.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»: