Հետևեք մեզ։

Երկու մաքսային միության անդամ լինել հնարավոր չէ. Եղոյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ առևտրի մասին

13:00, 11 փետրվար 2025
Երկու մաքսային միության անդամ լինել հնարավոր չէ. Եղոյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ առևտրի մասին

Երկու աթոռներին միաժամանակ հնարավոր չէ նստել, և այս ալեգորիայի մեջ երկու աթոռները ոչ թե առանձին պետություններ են, այլ մաքսային միություններ են: Այդ մասին Ազգային ժողովում ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, որ երկու աթոռին միաժանակ չես նստի, և հարցին, թե Կառավարությունը վարժություն կատարե՞լ է՝ ինչ կլինի, եթե ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս հայտնվի՝ ԵՄ չհասած:

 

Եղոյանը հաստատեց՝ երկու մաքսային միության անդամ լինել հնարավոր չէ. «Ոչ միայն երկու մաքսային միությունների անդամ, այլև նույնիսկ ազատ առևտրի համաձանագիր էլ հնարավոր չէ ունենալ երկու մաքսային միությունների հետ. սա ակնհայտ է: Բայց սա չի նշանակում, որ մենք, որևէ մաքսային միության անդամ լինելով, մեր կապերը խզում ենք այդ մաքսային միությունից դուրս գտնվող աշխարհի հետ»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները