Վրաստանում «Մայդանի» սցենարը ոչ միայն քննարկվել է, այլեւ նախապատրաստական աշխատանքներ են տարվել։ Այս մասին ասված է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հայտարարության մեջ։
Արտգործնախարարն ընդգծել է, որ անընդունելի է միջամտությունը Վրաստանի ներքին գործերին։
Բոչորիշվիլին նշել է, որ եվրոպացի տարբեր պաշտոնյաներ երազում են տարբեր սցենարների մասին, որոնք կարող են հանգեցնել Վրաստանում անկայունության, ինչպես նաև սահմանադրական կարգի տապալման։
«Դրանց թվում է «Մայդանի» սցենարը, որը ոչ միայն քննարկվել է, այլեւ նախապատրաստական աշխատանքներ են տարվել»,- նշել է նախարարը։