Հետևեք մեզ։

Ալավերդիում ոստիկաններն իջեցրել են քաղաքացու շալվարը , ապա ծեծել են ու ձերբակալել․ Hraparak.am

17:03, 11 փետրվար 2025
Ալավերդիում ոստիկաններն իջեցրել են քաղաքացու շալվարը , ապա ծեծել են ու ձերբակալել․ Hraparak.am

Անցած գիշեր Ալավերդի քաղաքում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Փաստաբան Հակոբ Ճարոյանը Hraparak.am-ին պատմել է, որ ոստիկանական մի քանի ավտոմեքենաներով շրջափակել եւ կանգնեցրել են քաղաքացի Զորայր Շահվերդյանի ավտոմեքենան եւ հայտնել,որ պետք է խուզարկություն իրականացնեն, խուզարկելուց հետո անցել են քաղաքացուն խուզարկելուն, հորդորել շալվարը իջեցնել, իբր թմրանյութ են փնտրում: Սակայն դիմադրության հանդիպելուց հետո տարել են ոստիկանոթյան բաժին եւ հենց շենքի դիմաց ծեծի ենթարկել, ջարդարարներին միացել է նաեւ ոստիկանապետը, կիրառվել է արցունքաբեր գազ ,ապա ձերբակալել են Շահվերդյանին եւ եւս երկու անձանց:

 Շահվերդյանը, ըստ Ճարոյանի, նույն մարդն է, ում Ալավերդու ընտրությունների ժամանակ կրակել էր ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի մտերիմը, թիկնապահը, սակայն գործը կարճել են:

ՆԳՆ-ից հաստատել են,որ երեկ գիշերը երեք անձ է ձերբակալվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Վերլուծական