Հետևեք մեզ։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ամեն ապացուցում են, թե ինչպիսին չպետք է լինի մարդը, Աստված ձեզ չի արժանացրել Հայրենիքի, սիրո, մարդ կոչվելու. Ժաննա Ալեքսանյան

19:30, 11 փետրվար 2025
Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ամեն ապացուցում են, թե ինչպիսին չպետք է լինի մարդը, Աստված ձեզ չի արժանացրել Հայրենիքի, սիրո, մարդ կոչվելու. Ժաննա Ալեքսանյան

 

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ անբարոյական, հակամարդկային հատկություններով պետք է առաջնորդվի։ Ալեն Սիմոնյանն այսօր էլ փորձում էր նսեմացնել արցախցիներին։

 

Հայտնի է նսեմացնողն ինքն է նսեմանում, բայց Ալեն Սիմոնյանի դեպքում նսեմանալու բոլոր սահմանները հատված են․  «Դուք դուրս եկաք այնտեղից, երբ անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել, պետք էր կռվել․․․, », մոլեռանդորեն կրկնում էր Ալեն Սիմոնյանը։

 

Աչքիդ առաջ են գալիս ցեղասպանությունից մազապուրծ եղած այդ օրերի արցախցիների պատմությունները, երբ գյուղերը լցվել էին թուրքերով, անպաշտպան մնացած կանայք, երեխաներ, ծերեր անտառներով կիլոմետրեր կտրելով փորձում էին հասնել Ստեփանակերտ, ճանապարհին բռնություններ ու սպանություններ։ Տղամարդիկ զենքը ձեռքներին կռվում էին  սահմանին՝ ուշքն ու միտքներն դեպի իրենց տունն ու ընտանիքը։

 

Ինչ էր ասում հենց այս օրերին Նիկոլ Փաշինյանը՝ արցախցիներին որևէ վտանգ չի սպառնում։ Ամենալավը իրենք գիտեն, թե ինչ են արել, դրա համար են հունից դուրս գալիս։ Մենք էլ գիտենք։ Դուք դավաճանել եք Արցախին ու արցախցիներին։ Ձեր չներվող մեղքերը այլոց վրա գցել չի հաջողվի։ Աստված ձեզ չի արժանացրել Հայրենիքի, սիրո, մարդ կոչվելու»։

Վերլուծական