Հետևեք մեզ։

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացnւ դին

20:15, 11 փետրվար 2025
Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացnւ դին

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են նրա մահը։

Վերլուծական