Արցախից գերեվարված և Բաքվում ապօրինաբար ազատազրկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը առարկել է շինծու հոդվածներով կազմված գործը քննող դատավորների կազմին։
Հաղորդագրության համաձայն, նրա պաշտպան Ավրաամ Բերմանը հայտարարել է, որ գործը քննող դատավորների կոլեգիան շահագրգռված է քրեական հետապնդմամբ՝ պատճառաբանելով Վարդանյանի կողմից ներկայացված միջնորդությունները չբավարարելը. Վարդանյանը առարկել է դատարանի կազմին։
Այնուհետև դատարանը մտել է առարկությունը քննելու, սակայն այա մասով որոշում չի կայացվել։
Վարդանյանի պաշտպանը դիմել է դատարան՝ պահանջելով պայմաններ ստեղծել իր պաշտպանյալի հետ գաղտնի հանդիպման համար։ Դատավորը պայմաններ է ստեղծել գաղտնի հանդիպման համար։