Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասում վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել էր 2 եղբայրների։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի բաժնից օպերատիվ խումբը շտապել էր հիվանդանոց։ Բաժնի ոստիկանները Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտեցին հանցագործությունը։ Պարզվել է, որ բուժօգնության դիմած եղբայրները վիճել էին հասակակից երիտասարդների հետ, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Այդ ընթացքում 17-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքով խփել էր տուժածներին։
17-ամյա երիտասարդն ու միջադեպի մյուս մասնակիցները հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։