Կինը, ով իբր նախկինում աշխատել է ռեփեր Քանյե Ուեսթին պատկանող Yeezy ընկերությունում, դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ մեղադրելով նրան հակասեմականության մեջ, հայտնում է TMZ պորտալը՝ վկայակոչելով հայցը։
Ըստ հայցի՝ Ուեսթը հաղորդագրություններ է գրել իրեն և այլ հրեա աշխատակիցներին, որոնք պարունակում են նացիստական կարգախոսներ և հայհոյանքներ, այդ թվում՝ հակասեմական: Կնոջ խոսքով՝ ռեփերը նրա հետ նամակագրության մեջ խոստովանել է, որ նացիստ է։
«Կինն ասաց, որ բողոքել է մենեջերից Յեի վարքագծի համար և անմիջապես հեռացվել է աշխատանքից»,- գրում է TMZ-ը։