Հետևեք մեզ։

Բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության

23:52, 11 փետրվար 2025
Բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել․

«Սիրելի հայրենակիցներ, տրանսպորտի թանկացման դեմ մեր ընդվզման արդյունքում իշխանությունները ստիպված եղան վերջին շրջանում զիջումների գնալ ու մեղմացնել թանկացման ալիքը։ Նրանք մեկ տոմսի համար 300-ի փոխարեն արդեն 150 դրամ են պահանջում, իսկ մյուս փաթեթներում նույնպես զիջումների գնացին: Ամեն դեպքում, ձեզ հետ միասին մենք պահանջում ենք մեկ ուղևորության համար սահմանել 100 դրամ գինը։ Այսօր, վերը նշված պահանջով և 80 000 ստորագրություններով հաստատված մեր նախագիծը վերջապես քննարկվեց ավագանու նիստում։ Ինչպես եւ սպասելի էր, ՔՊ-ն ու նրա հաճախորդ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ քվեարկեցին մեր նախագծին։ Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ մեր միասնական պայքարը արդյունք է տալիս`ուստի, ԲՈՅԿՈՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է!!! Այս պահին հավաքագրումները շատ քիչ են, ինչը ստիպելու է քաղաքային իշխանությանը հերթական անգամ ընկրկել։ Սա տևական պայքար է,որը վստահաբար վերջնական հաջողություն է ունենալու։ Շնորհակալություն եւ Աստված բոլորիս պահապան»։

Վերլուծական