Հետևեք մեզ։

Ինչու են ոստիկանները Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան տարել տուգանային հրապարակ. «Ժողովուրդ»

09:22, 12 փետրվար 2025
Ինչու են ոստիկանները Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան տարել տուգանային հրապարակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

«Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան առևանգել են: ՀՀ ոստիկանությունը փետրվարի 10-ին քաղաքապետարանի դիմացից «բերման է ենթարկել» «Մայր Հայաստան» դաշինքի մեքենան, որով ավագանու ընդդիմադիր անդամները տրանսպորտի թանկացման դեմ իրազեկման ակցիաներ են իրականացրել:

 

«Մայր Հայաստանից» «Ժողովուրդ»-ին մանրամասներ են ներկայացրել միջադեպից: Պարզվում է, երկուշաբթի օրը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հանձնաժողովի նիստից հետո տեսել է, որ չկա ավտոմեքենան, որով իրազեկման ակցիաներ են իրականացնում: Ավելի ուշ պարզել են, որ ոստիկանները ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ` պատճառաբանելով, թե կասկածներ կան, ու մեքենան պետք է ստուգեն: Թե ինչ են փնտրել, հայտնի չէ, բայց մինչ օրս իրազեկման ակցիաներին ծառայող ավտոմեքենան չի վերադարձվել: Հավանաբար, նման ճնշումների միջոցով իշխանությունները փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքն ու սոցիալական բունտը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական