Հետևեք մեզ։

«Զանգեզուրի միջանցքին» կա իրանական այլընտրանք, այն դրված է սեղանին. թուրք նախարար

11:06, 12 փետրվար 2025
«Զանգեզուրի միջանցքին» կա իրանական այլընտրանք, այն դրված է սեղանին. թուրք նախարար

Միջին միջանցքն ամենաարագ և հուսալի տրանսպորտային միջանցքն է։ Մենք վերապրել ենք համաճարակ, պատերազմներ, ու չպետք է սահմանափակվենք մեկ այլընտրանքով։ Այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն CNN TURK-ին տված հարցազրույցում՝ խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

 

«Իհարկե, առաջնահերթ կարևորում ենք Հայաստանի ևԱդրբեջանի միջև լարվածության դադարեցումը, խաղաղ բանակցությունները, խաղաղության հասնելը։ Մեզ համար արժեքավոր այս բանակցությունները շարունակվում են։ Իհարկե, դա անելիս մենք պետք է հաշվի առնենք երկրների ազգային անվտանգությունը։ Այս մասին խոսում են Հայաստանը և Ադրբեջանը։

 

Կա նաև իրանական այլընտրանք, և այն դրված է սեղանին։ Ամեն դեպքում, այս միջանցքը կիրականացվի, բայց մեր ադրբեջանցի եղբայրները ուշադրությամբ ուսումնասիրում են՝ Հայաստանո՞վ կանցնի այն, թե՞ Իրանով։ Մենք ևս հետևում ենք»,-ասել է նա։

Վերլուծական