Հետևեք մեզ։

Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր պահած Լեռնային Ղարաբաղ․ Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը

12:26, 12 փետրվար 2025
Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր պահած Լեռնային Ղարաբաղ․ Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը

Իրականում Քի Վեստի փաստաթուղթը գաղտնի փաստաթուղթ չէ։ Ալիևի կողմից եղել է առաջարկ, բանակցությունների արդյունքում Քի Վեստի փաստաթուղթ է ձևավորվել Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից՝ առաջարկ, որը բանակցությունների ընթացքում դարձել է քիվեստյան փաստաթուղթ, որի արդյունքով պետք է Լեռնային Ղարաբաղը Լաչինով դառնար Հայաստանի մաս, Նախիջևանը կապ էր ստանում Ադրբեջանի հետ ու որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ Եկեք մեր ժողովրդին չմոլորեցնենք, չխաբենք: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով «Մեղրին հանձնելու»  մասին իշխող ուժի հայտարարություններին:

Գրիգորյանը նշեց, որ հիմա ԼՂ-ն ամբողջությամբ օկուպացված է, իսկ իշխանությունը  խոսում է Նախիջևան-Ադրբեջան կապ  տրամադրման մասին։

«Դուք հասկանո՞ւմ եք բանակցությունների էության տարբերությունը՝ որտեղ ենք եղել և որտեղ ենք հասել: Դուք Մեղրիում եղե՞լ եք, Մեղրին իր տեղում է չէ՞։ «Խնդրում եմ՝ եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք Լեռնային Ղարաբաղ, ձեր պահած Լեռնային Ղարաբաղ»,- դիմելով ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանին՝ ասաց Գրիգորյանը։

Վերլուծական