Հետևեք մեզ։

«Չենք վճարելու» նախաձեռնությունն այսօր դրամահավաք կանի

12:39, 12 փետրվար 2025
«Չենք վճարելու» նախաձեռնությունն այսօր դրամահավաք կանի

Ուսանողների և երիտասարդների կողմից ստեղծված «Չենք վճարելու» նախաձեռնությունը այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համար դրամահավաք կանի։

Նշվում է, որ դրամահավաքին պետք է մասնակցել 50 դրամանոց մետաղադրամներով։

 
«Սիրելի՛ երևանցիներ և ոչ միայն, քանի որ մեր քաղաքային իշխանությունները հանրային տրանսպորտի բարեփոխումներում զգում են բոլորիս ֆինանսական աջակցության կարիքը, մենք կազմակերպում ենք դրամահավաք, որի ընթացքում անցորդները կարող են 50 դրամանոց կոպեկներով օժանդակել Տիգրան Ավինյանի տրանսպորտային բարեփոխումներին։
 
Կխնդրենք միանալ դրամահավաքին և միայնակ չթողնել Տիգրան Ավինյանին ու ՔՊ-ին՝ տրանսպորտային բարեփոխումների առջև։
 
Դրամահավաքի ընթացքում նաև տեղի կունենա Երևանի վրա անչափ թանկ արժեցող քաղաքապետին նվիրված ցուցադրություն-տոնավաճառ։
 
Երբ՝ փետրվարի 13, 14:30-18:00
 
Որտեղ՝ Երիտասարդական մետրոյի մոտակայքում»։

Վերլուծական