Ես պետք եմ ասել, որ խոսքը չի կարող ժողովրդի մասին գնալ, ես դրա մասին երեկ էլ եմ ասել, բայց այդ մասերը բաց են թողնում, կենտրոնանում են այն մասերի վրա, որը ձեռնտու է դրա շուրջ ինչ-որ բաներ են կառուցում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը:
«Երեկ էլ ասել եմ՝ շատ ու շատ մարդիկ կռվել են իրենց կյանքերն են զոհել, խոսքը դրա մասին չէ: Իսկ թե ում մասին է, բոլորը շատ լավ հասկացել են: Ինչ վերաբերում է Շահրամանյանին, նախ մինչև նամակ գրելը թող պատմի՝ ինքը ոնց է իր ախրանիկներով կարողացել դուրս գալ, իսկ մնացած գործընկենրեը չեն կարողացել դուրս գալ, ո՞նց է ստացվել, որ ինքն այստեղ է հայտնվել։
Երկրորդը, եթե ինքն ինձ հարց ունի, նամակների բաժին կա Աժ-ում, կարող է դիմել, և ես կքննարկեմ այդ նամակը և միգուցե կարող է և պատասխանեմ, բայց որևէ այլ ձև մեկնաբանելու կարիք չկա։
Ինչ վերաբերվում է զղջալուն, ես Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որևէ բան չեմ ասել: Ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնք վերադառնում էին ոչ թե Ղարաբաղից այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա իրենց տները, որոնք վերադառնում էին ու իրենց բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև իրենց ապագան ու Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ կապում էին իրենց երկրից դուրս գալու հետ: Վստահեցնում եմ՝ այն մարդիկ, որոնց մասին ես խոսել եմ, իրենք հասկացել են։
Ես քաղաքական հայտարարություններ անելու իրավունք ու պարտականություն ունեմ։ Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել: Մենք չենք ուզել, որ Ղարաբաղը դատարկվի: Երեկ ես ինչի՞ ջղայնացա, որովհետև լրագրողը եկել է, ասում է՝ բա ե՞րբ ենք վերադառնալու: Պետք չէր Ղարաբաղը դատարկել, պարզ է ես չեմ ասում կանայք և երեխաները պետք է մնային այնտեղ յաթաղանը գար, մորթեր, սրա մասին չէր խոսքը: Ես ասում եմ՝ որոշ մարդիկ իրենց ախրանիկներով ավտոմատն ուսին, որը Հայաստանը տվել էր, փոխանակ վերցնեին բարձրանային սարերը, փոխանակ քաղաքական որոշում կայացնեին, պահեին Ղարաբաղը հայկական, հայերով, մեկ օրվա մեջ քաղաքական որոշում են կայացնում և տեղահանվում: Այդ քաղաքական որոշման մասին է խոսքը»,- ասաց Սիմոնյանը։