Հետևեք մեզ։

YouTube-ը ջնջել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռադիոալիքը

19:37, 16 մայիս 2023
YouTube-ը ջնջել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռադիոալիքը

YouTube-ն իր հարթակից հեռացրել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոալիքը, որն ունեցել է 510 հազար բաժանորդ: Այս մասին հայտնում է լրատվամիջոցը․ «Մենք երբեք չենք խախտել այս հարթակի կանոնները։ Սակայն ընկերությունը, ի հեճուկս ողջախոհության, պարզապես մատների հպումով ոչնչացրեց Ռուսաստանի գլխավոր ռադիոկայաններից մեկի հաշիվը։  Շնորհակալություն մեր բոլոր բաժանորդներին մեզ հետ լինելու համար»,-նշել են հաղորդագրության մեջ և հայտնել նոր ալիք բացելու մասին: