Հունաստանի խորհրդարանը նախագահ է ընտրել օրենսդիր մարմնի նախկին խոսնակ Կոստաս (Կոնստանտինոս) Տասուլասին: Նա առաջադրվել է Կիրիակոս Միցոտակիսի կողմից։
Հաղորդվում է, որ հունվարի 25-ին, 31-ին և փետրվարի 6-ին կայացած քվեարկության երեք փուլերն անհաջող են անցել։ Քվեարկության առաջին և երկրորդ փուլերում Հունաստանի նախագահին ընտրելու համար պահանջվում էր 2/3 մեծամասնություն (200 ձայն 300 տեղանոց խորհրդարանում), իսկ երրորդ փուլում՝ 3/5 մեծամասնություն (180 ձայն):
Տասուլասի օգտին բոլոր 3 փուլերում քվեարկել է 160 պատգամավոր։ Չորրորդ փուլում նախագահ է ընտրվում ձայների մեծամասնությամբ։ Իշխող «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որն առաջադրել է Տասուլասի թեկնածությունը, խորհրդարանում ներկայացված է 156 անդամով։